Գրքոյկը նւիրւած է «Օրիգամի» արւեստին: Այս հետաքրքրաշարժ արւեստը երեխային հնարաւորութիւն է տալիս խաղալով ստեղծել կախարդական աշխարհ, որտեղ ինքը ամենակարողի դերում է. կարող է ստեղծել ցանկացած կերպար, յետոյ էլ բեմադրել սիրելի հեքիաթները: Իսկ ամենակարևորը՝ զւարճալի խաղի միջոցով աննկատ զարգանում են երեխայի հոգեկան գործընթացները՝ յիշողութիւնը, մտածողութիւնը, երևակայութիւնը և այլն: Իսկ դրանց զարգացման մակարդակը որոշիչ դեր ունի ինչպէս անձի կայացման, այնպէս էլ նրա ուսումնառութեան գործընթացում: «Օրիգամին» կօգնի ուսուցումը դարձնել առաւել հաճելի և ցանկալի: Այն ծնողների և երեխաների համար համատեղ ժամանցի հրաշալի միջոց է:
«Օրիգամի» արւեստն ունի նաև թերապևտիկ ազդեցութիւն, յատկապէս՝ ՀԿՈՒ երեխաների վերականգնողական գործընթացում: Այն գրաւիչ է թէ՛ մեծահասակների, թէ՛ երեխաների համար: Այս արւեստը չունի ազգային, տարիքային, տարածական սահմաններ: Դրա միջազգային լեզուն՝ պայմանական նշանները, հասկանալի են բոլորին: