Սայաթ-Նովայի ծննդեան 300-ամեակին նւիրւած այս ժողովածուի մէջ ընդգրկւած են նրա բանաստեղծութիւնների ինքնագիր տետրի, երգերի առաջին հրատարակութեան, սիրոյ առեղծւածի, սերնդի և բեմական կերպարի պատմութեան մասին յօդւածներ: Գիրքը կարող է օգտակար լինել Սայաթ-Նովայի կեանքով ու ստեղծագործութեամբ զբաղւողների և թատերական կեանքով հետաքրքրւողների համար: