Ակնարկները պատմում են XVIII-XIX դարերի Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութների մշակութային կեանքի որոշ կողմերի, ռուս և հայ ժողովուրդների բարեկամութիւնը և մշակութային կապերը վկայող վավերագրերի և յուշարձանների մասին: Սիւժեների մեծ մասի համար որպէս աղբիւր ծառայել են Լազարեանների ընտանեկան արխիւի նիւթերը, ընտանիք, որը նկատելի դէր է խաղացել Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կեանքում, ինչպէս նաև Լազարեան ճեմարանի արխիւը: Երկու ակնարկ նւիրւած է ՍՍՀՄ Ալմաստի ֆոնդի լեգենդային «Օռլով» և «Շահ» ադամանդների հետ կապւած իրադարձութիւններին: