Բանաստեղծ Ակակի Ծերեթելին իր հիմնադրած «Ակակիիս կրեբուլի» հանդեսում տպագրւում է ծաւալուն հետազոտութիւն «Արմենիա, Հայաստան, Սոմխեթի անւանումների պատմական քննութիւն» վերտառութեամբ: Պատասխան յօդւածով հանդես է գալիս ականաւոր հայագէտ, վրացագէտ, կովկասագէտ Նիկողայոց Մառը: Մառի յօդւածը նոյն թւականին թարգմանում և հրատարակում են Թիֆլիսում լոյս տեսնող հայկական հանդեսները, մասնաւորապէս «Մուրճ» ամսագիրը և «Մշակ» լրագիրը:
Նիւթերը՝ ռուսերէն պատասխան բնագիրը և դրա հայերէն թարգմանութիւնն ամբողջութեամբ հրատարակւում են առաջին անգամ միասին:
Աշխատութեան մէջ քննութեան է առնւում Իլիա Ճավճավաձէի «Հայ գիտնականները և քարերի աղաղակը» երկը: Վերմիշևը վերլուծում է գորղի պատմատնտեսագիտական հայացքները, պարզաբանում հիմնահարցերը և վերհանում այն միտումները, որոնք պատճառ են դարձել սուբեկտիւ եզրահանգումների ու անհարկի մեղադրանքների: Նա առաւել քան հետամուտ է եղել Ճավճավաձէի՝ այլազգի գործիչների՝ հայ-վրացական յարաբերութիւնների մասին գրած աշխատութիւնների գնահատութեանը:
مندرجات
Ն. Մառ «Վրացի պօէտ Ակակին հայերի մասին»
Ք. Ա. Վերմիշև «Հայ-վրացական յարաբերութիւնների մասին»
Անանուն վրաց հեղինակի «ժամականագրութիւնը» «Քարթլիս ցխովրեբա»-ի կարևոր ու արժանահաւատ հատւածներից մէկն է:
Հեղինակը հանգամանօրէն խօսում է թաթար-մոնղոլական արշաւանքների, դրանց դիմագրաւելու հայ վրացական համատեղ ջանքերի, Անդրկովկասի քաղաքական, տնտեսական վիճակի և այլ իրողութիւների մասին: Առանձնապէս մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում Հայաստանին վերաբերող տեղեկութիւնները:
Սոյն հրատարակութիւնն ունի աղբիւրագիտական ներածութիւն և ծանօթագրութիւն: