Մենագրութեան մէջ տրւում է վաղ աւատական Հայաստանի ամուսնա-ընտանեկան իրաւունքի աղբիւրների և գրականութեան տեսութիւնը: Սկզբնաղբիւրների օգտագործմամբ հետազօտւում են աշխարհիկ-կանոնական ընտանեկան իրաւունքի ծագումը, սկզբունքները, ընտանիքի ձևերը, կազմը և ֆունկցիաները, նշանադրութիւնը, պսակադրութիւնը և ամուսնութեան դադարումը վաղ աւատական Հայաստանում: Առանձին գլուխներ են նւիրւած ամուսինների, ծնողների և զաւակների անձնական և ինչքային իրաւայարաբերութիւնների ուսումնասիրութեան և խնամակալութեան իրաւունքի լուսաբանմանը: