Գրքի հեղինակը ականատէս է Զէյթունի հերոսական ինքնապաշպանութեան և արհաւիրքներով լի պատմութեան: Մանրամասնօրէն նկարագրւած են երիտթուրքերի վարած հայահալած քաղաքականութիւնը, հայ ժողովրդի տեղահանման և նրա մի մասի ոչնչացման արհաւիրքները, զէյթունահայերի ճակատագիրը 1914-1921 թթ.: Գիրքն արժէքաւոր փաստ է պարունակում նաև Զէյթունի բնակչութեան սոցիալ-տնտեսական կեանքի, կենցաղի վերաբերեալ:
Նախատեսւած է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար: