Հենւելով նորայայտ հարուստ արխիւային փաստաթղթերի վրայ, Հեղինակը ներկայացնում է Թիֆլիսի և Կովկասի հրատարակչական ընկերութիւնների կատարած դրական դէրը՝ հայ հասարակական կեանքի, մշակոյթի, գրականութեան , արւեստի , գիտութեան ազգային արժէքների ստեղծման ու զարգացման պատմութեան մէջ:
Քննարկւած է հրատարակչական ընկերութիւների վարած, գրական քաղաքականութիւնը, հանգամանորէն բնութագրւում ու վերլուծւում է նրանց գործունէութիւնը ըստ մշակոյթի պատմութեան գլխաւոր օղակների՝ գեղարւեստական գրականութեան, բանահիւսութեան, պատմագրութեան, թարգմանական գրականութեան:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար: