Այս գրքի Հեղինակը թատերական քննադատութեամբ զբաղւում է 1946-ից ի վեր: Գրքում տեղ են գտել նրա առաջին յօդւածը և այն յօդւածների ընտրանին, որոնք վերաբերւում են բացառապէս բեմադրիչներին և բմադրութիւններին: Դրանց մեծագոյն մասը դուրս է եկել խաղացանկից և այս յօդւածները թատերասէր ընթերցողին կարող են պատկերացում տալ անցած-գնացած բմական արժէքների մասին:
Իմ աշխարհից յուշերը բաղկացած են երեք գրքից՝ ճանապարհ դէպի թատրոն, թատրոնի հետ և վարագոյրը չի իջնում:
Առաջին գրքում հեղինակը պատմում է հին Երևանի, նրա թատերական կեանքի, ինչպէս նաև սովետական Հայաստանի թատերական մշակոյթի սկզբնաւորման մասին:
Գրքի էջերից հառնում են հայ թատրոնի երախտաւորներ Հ. Աբելեանի, Հ. Զարիֆեանի, Ա. Արմէնեանի և այլոց ստեղծագործական դիմանկարները, որոնց խաղընկերը լինելու բախտն է ունեցել հեղինակը: