Աշխատութիւնում քննարկվում է Օսմանեան կայսրութեան լծի տակ գտնւած երկու դրացի ժողովուրդների՝ հայերի և քրդերի հարաբերութիւնները սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկիւններից:
Ցոյց է տրվում որ օսմանեան կայսրութիւնը, որը հետևականօրէն վարում էր հայ ժողովրդի հակաթուրքական ազատագրական շարժումները խեղտելու քաղաքականութիւն, ձգտում էր տարանջատել հայ և քուրդ ժողովուրդներին նրաց միջև բորբոքել ազգային և կրոնական թշնամանք և միմեանց դեմ հանել: Այդ քաղաքականութիւնը ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, մանավանդ այն պատճառով, որ 1915 թ. Մեծ եղեռնը կազմակերպելով թուրքական տիրապետող շրջանները կարողացան լայնորեն օգտագործել քրդական ավատական վերնախավին և քուրդ ժողովրդի ստվարաթիվ զանգվածներին:
Արևմտահայութեան ցեղասպանութիւնն իրականացնելուց հետո, երբ Արևմտեան Հայաստանն ամբողջապես հայատափ եղավ, երիտթուրքական կառավարութիւնը, հետագայում նաև հանրապետական թուրգիան, որդեգրեցին քրդահալած քաղաքականութիւն, որը շարունակվում է մինչև օրս:
Աշխատութիւնում ծավալուն տեղ է հատկացված նաև հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական կապերի բացահայտումը:
Նախատեսվում է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար: