Էստոնական մեծ գրող Անտոն Հանզեն-Տամմսաարեի «Կեանք և սէր» վէպը նրա նշանավոր ստեղծագործութիւններից է:
Աղքատ աղջկայ՝ Իրմա Վայնուի և առևտրական Ռուդոլֆ Իկկայի սիրո և ամուսնութեան կործանման պատմութիւնը ըստ էութեան արտացոլում է ողջ բուրժուական իրականութիւնը, անհատի անապահով վիճակը այդ հասարակութեան մէջ:
«Կեանք և սէր» վէպը կարելի է անվանել փիլիսոփաեական պամֆլետ, որի նպատակն է մերկացնել բուրժուական հասարակարգը, իսկական հոգևոր արժեքները սնանկացող նրա հակամարդկային էութիւնը: