Գիրքը նւիրւած է Հայաստանի և Սիրիայի IV-V դդ. եկեղեցիների ճարտարապետութեան համեմատական վերլուծութեանը: Հիմնաւորւում է այն տեսակէտը, որ վաղ միջնադարում հայ ճարտարապետութիւնը ձևաւորւել ու զարգացել է ինքնուրոյն, և ասորական շինարարական արւեստի որոշ տարրերի առկայութիւնը Հայաստանի առանձին եկեղեցիներում ազդեցութիւն չի ունեցել հայ ազգային ճարտարապետական դպրոցի ստեղծման գործընթացի վրայ:
Հասցէագրւում է ճարտարապետներին, հնագէտներին, արւեստաբաններին: