Հայ ընթերցողին անշուշտ, յայտնի են լեհ ճանաչւած հրապարակախօս, արևելագէտ, թարգմանիչ Բոհդան Գեմբարսկու (1905-1978 թթ.) յօդւածներն ու նամակները՝ ի պաշտպանութիւն հայ ժողովրդի դատի:
Ներկայ վիպակում նկարագրւած է Թուրքիայի ռազմական նախարար, բանակի գլխաւոր հրամանատար Էնւէր փաշայի շրջապատումը ռուսների կողմից 1915թ. գարնանամուտին ռուս-թրքական ռազմաճակատում: Ծուղակն ընկած էնւերին իր շտաբով ու կուսակցական ողջ կազմով հանդերձ ազատում է թուրքական բանակի հայկական կորպուսը ինչին յաջորդում է էնւեր «շնորհակալութիւնը». ամբողջ հայկական կորպուսը խաբէութեամբ զինաթափւում է և գնդակահարւում: Վիպակը գրւել է 1973-ին, տպագրւում է առաջին անգամ: