«Դերսիմի բարբառային քարտէզը» հայերէն բարբառների տեղային քարտէզ կազմելու անդանիկ փորձն է: Այստեղ ուսումնասիրւած են Խարբերդ-Երզնկայի բարբառի տերիտորիալ հատւածներից մի քանիսը՝ Չմշկածագիր, Բերիի ու Քղիի ենթաբարբառները և միրաքների բարբառը:
Աշխատութեան մէջ տրւած քարտէզները կազմւած են հնչիւնափոխութեան ու ձևաբանութեան համեմատական քննութեան հիման վրայ: Իւրաքանչիւր տերիտորիալ խօսւածքից բերւած են նմուշներ, իսկ գրքի վերջում՝ բառարաններ:
Սոյն աշխատութիւնը Ղարաբաղի բարբառների ու խօսւածքների հնչիւնաբանութեան ու ձևաբանութեան մանրամասն քարտէզագրական ուսումնասիրութիւնն է:
Աշխատութիւնը հետաքրքրական և օգտակար կարող է լինել բանասէրների, բանասիրական ֆակուլտետի ուսանողների, ուսուցիչների, ինչպէս և հետաքրքրասէր շատ ընթերցողների համար: