Համաշխարհային մշակոյթի գանձարանում իրենց անկորնչելի տեղն ունեն հնդիկ հռչակաւոր բանաստեղծ նոբելեան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի բազմակողմանի հանճարի դրսեւորումները և յատկապէս նրա պոեզիան: Բանաստեղծի երեք գրքերից քաղած սոյն ընտրանին կազմող գործերը, որոնք հայերէն թարգմանւում են առաջին անգամ, առանձնանում են զգացմունքների և ապրումների հարուստ գունախաղերով, աֆորիստիկ ենդհանրացումներով, զարմանալի արդիականութեամբ: