Հեղինակային խմբի կողմից իրականացւել է ՀՀ և նրա սահմաններից դուրս հրատարակւող հայկական մամուլի՝ «Առաւոտ» (ՀՀ), «Ալիք» (ԻԻՀ), «ноев ковчег» (ՌԴ) և «Ասպարեզ» (ԱՄՆ) թերթերի համադրական ուսումնասիրութիւն: Հետազոտութեան հիմքում ընկած են 205-2010 թթ. հրատարակւած հայկական թերթերի նիւթերը, որոնք մշակւել են որակական ու քանակական չափանիշներով: Կատարւած վերլուծութիւնները հնարաւորութիւն տւեցին բացայայտելու հայրենիքի ու սփիւռքի ընկալման, պատմական և արդի իրադարձութիւնների դէրի, հայ ժողովրդի տարբեր հատւածների փոխհարաբերութիւնների փոփոխման դինամիկան, տնտեսական ու մշակութային առնչութիւների համատեքստը: Աշխատութիւնն ունի տեսական ու կիրառական մշակութիւն:
Նախատեսւած է քաղաքագէտների, սոցիոլոգների, ազգագրագէտների, պատմաբանների ու հարենիք-սփիւռք հարցերով հետաքրքրւողների համար: