Ընթերցողին ներկայացւող երկը հայրենագիտական ակնարկ է: Տալով Հայաստանի գաւառներից մէկի՝ Նիգ Ապարանի անցեալի նկարագիրը, հեղինակը այն չի համարում պատմաբանի հաւաստի շարադրանքը, այլ գրողի պրպտումների արգասիք: Արւեստով ու զգացմունքով գրւած այս հեղինակը երբեմն հանգում է պատմական որոշ դէմքերի ու դէպքերի վիճելի գնահատութեան:
Գիրքը, այսուհանդերձ, հետաքրքիր ու հարուստ նիւթ է պարունակում գաւառի պատմական յուշարձանների ու բնաշխարհի վերաբերեալ: