Հայ գրատպութեան 500-ամեակի միջոցառումների 500-ամեակի միջոցառումների շրջանակոներում վերահրատարակում ենք ՀԽՍՀ գիտութիւնների վաստակաւոր գործիչ , պատմական գիտութիւնների վաստակաւոր գործիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, աղբիւրագէտ-պատմաբան Աշոտ Գարեգինի Աբրահամի «Հայկական պալեոգրաֆիա» (հրատ. 1948թ.) և «Հայ գրի ու գրչութեան պատմութիւնը» (հրատ. 1959թ.) աշխատութիւնները: Երկու գրքի նշանակութիւնը ու անհրաժեշտութիւնը, հատկապէս, զգացւեց հայ գրատպութեան 500-ամեակին նւիրւած թեմատիկ ցուցահանդէսների ու միջոցառումների բովանդակային համակարգման ընթացքում: Ա. Աբրահամեանի գիտական այս աշխատութիւնները նախատեսւած են ոչ միայն հայ հնագրութեան, գրի ու գրչութեան պատմութիւնն ուսումնասիրողների, այլ նաև ընթերցողների լայն շրջանակի համար: