Սոյն գրքում լուսաբանւած են Կիլիկիայի հայկական թագաւորութեան XIII դարի ականաւոր զօրավար ու մատենագիր Սմբատ Սպարապետի գործունէութիւնն ու գրական ժառանգութիւնը: Սմբատ Սպարապետը հայ ժողովրդի պատմութեան մէջ նշանաւոր դէմքերից է: Մեզ են հասել նրա «Տարեգիրքը», «Դատաստանագիրքը», մի քանի ոտանաւորնեեր, նամակներ և թարգմանութիւններ, որոնք պատմական կարևոր նշանակութիւն ունեն: Աշխատութեան մէջ յատկապէս լուսաբանւում է «Դատաստանագիրքը», որը արժէքաւոր ներդրում է եղել միջնադարեան հայ իրաւագիտական մտքի զարգացման մէջ: