چکیده : | «Հայ մատենագիրները» շարքից Ս.Տ. Մելիք-Բախշեանի «Փաւստոս Բիւզանդ» վերնագրով այս գրքոյկը նւիրւած է V դարի հայ նշանաւոր մատենագիր Փաւստոս Բիւզանդին: IV-V դարերի Հայաստանի քաղաքական ընդհանուր վիճակի համառօտ պատմական ակնարկից յետոյ, հեղինակը գրքոյկի բնոյթի սահմաններում, խօսելով Փաւստոսի կեանքի ու նրա ստեղծագործական ժառանգութիւնը հանդիսացող «Հայոց պատմութեան» մասին, ցոյց է տալիս, որ IV-V դարերի հայ գրականութեան, պատմագրութեան, փիլիսոփայութեան և գիտութիւնների այլ բնագաւառների փայլուն դէմքերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Մովսէս Խորենացու, Եղիշէի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Ագաթանգեղոսի, Կորիւնի և միւսների շարքում իր պատւաւոր տեղն ունի նաև հայրենասէր պատմիչ Փաւստոս Բիւզանդը: |