Գիրքը նւիրւած է արեւելահայ բանաստեղծութեան լեզւի զարգացման օրինաչափութիւնների եւ գլխաւոր ուղիներով բացայայտմանը: Ընդգրկում է աւելի քան 250 տարւայ ժամանակաշրջան՝ 17-րդ դարի կէսերից մինչեւ 1920 թ.: Քննւած են նոր գրական հայերէնի առաջացման, արեւելահայ աշխարհաբառ չափածոյի ձեւաւորման եւ լեզւաոճական զարգացման հարցերը: Ներկայցւած են մի քանի տասնեակ արեւելահայ բանաստեղծների լեզւի առանձնայատկութիւնները: Զգալի տեղ է զբաղեցնում Թումանեանի, Իսահակեանի, մանաւանդ Տէրեանի ստեղծագործութիւնների լեզւաոճական քննութիւնը: Ուշադրութեան են առնւած հայ բանաստեղծների տեսակէտները լեզւական խնդիրների վերաբերեալ եւ գրապայքարի հարցերը:
Նախատեսւած է բանասէրների, հայոց լեզւի ու գրականութեան ուսուցիչների, բանասիրական ֆակուլտետների ուսանողների եւ հայոց լեզւի ու գրականութեան պատմութեամբ միւս հետաքրքրւողների համար:
مندرجات
Հանգամանքներ
Աշխարհաբար բանաստեղծութեան ակունքների մօտ
1801-1858
Գրապայքարի հարցը: գրական լեզւի կանոն և զգացողութիւն: Լեզւական արհեստականութիւն
Արևելահայոց բանաստեղծութեան լեզուն՝ սկսած 1858-ից
Աբովեանական ընդդիմութիւնը
Գրական լեզւի ժողովրդայնացման նոր փորձեր
Ռ. Պատկանեանի փորձը
Նալբանդեան և Շահազիզ
Լեզւի բանաստեղծականացումը
1870-ական թւականներից մինչև նոր դարի շեմերը
Աղայեան
Յովհաննէս Յողհաննիսեան
Ալեքսանդր Ծատուրեան
Արևելահայ բանաստեղծութեան լեզւի դասական շրջանը
Թումանեան
Լեզւա-գեղագիտական հարցերը
Իսահակեան
Չափածոյի լեզւի դասական բանաստեղծականացման նոր որակը
Տէրեան