Ժողովածուն ներառում է 2012 թ. Երևանի պետական համալսարանում անցկացւած «Հայկական ինքնութեան խնդիրները 21-րդ դարում» գիտաժողովի զեկուցումները: Գիտաժողովը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը և Բէյրութի Հայկազեան համալսարանը: Այն ըստ էութեան շարունակութիւնն էր մէկ տարի առաջ Բէյրութում կազմակերպւած գիտական համաժողովի, որը առաւելապէս նւիրւած էր երկկողմ համագործակցութեան ընդհանուր ուղիների և ծրագրերի քննարկմանը:
Այս գիտաժողովի նպատակը աւելի որոշակի էր. քննութեան առնել հայ ինքնութեան ամենատարբեր երեսներն ու բաղադրիչներն, տեսական նիւթ ամբաէել հարցի հետագայ ուսումնասիրութիւնը խորացնելու և զարգացնելու համար, գործնական նշանակութիւն տալ այդ ուղղութեամբ կատարւող աշխատանքներին: