Գրքոյկը նւիրւած է Հայկական ԽՍՀ արւեստի վաստակաւոր գործիչ, Թորոս Թորամանեանի դափնեկիր, ճարտարապետութեան դոկտոր-պրոֆեսոր Վարազդատ Մարտիրոսի Յարութիւնեանի կեանքի ուղուն, հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգութեան ուսումնասիրման ուղղութեամբ նրա վաստակին, մանկավարժական և հասարակական բազմամեայ գործունէութեանը:
Հրատարակւում է ծննդեան 80-ամեակի առթիւ: Ներկայացւում է հայ ճարտարապետութեան պատմութեան մասնագէտներին և ընթերցող լայն հասարակութեանը: