Աշխատութեան մէջ քննութեան են առնւում հոմանիշների տեսութեան, ինչպէս նաև բառերի հոմաշութեանը առնչւող՝ բառագիտութեան և իմաստաբանութեան բնագաւառներում սովետական և հայ լեզւաբանների ուսումնասիրութիւնները, փաստական հարուստ նյութի հիման վրայ քննւում են հայերէնի հոմանիշների տեսութեան, նրանց դասակարգման, առաջացման աղբիւրների, ոճական կիրառութիւների հետ կապւած հարցեր:
Աշխատութիւնը նախաատեսւած է բանասիրական ֆակուլտետի ուսանողութեան, հայոց լեզւի և գրականութեան դասատուների և լեզւաբանութեամբ ու հայոց լեզւի հարցերով հետաքրքրւողների համար: