Հայկական, արաբական, օտարերկրեայ և այլ աղբիւրների հիման վրայ աշխատութիւնում ցոյց է տրւում արաբների և հայերի համատեղ պայքարը ֆրանսիական գաղութարարների դէմ՝ մանդատի վերացման, Սիրիայի և Լիբանանի անկախութեան համար: Ուսումնասիրութիւնում զգալի տեղ է յատկացւած ետպատերազմեան ժամանակաշրջանում անգլո-ամերիկեան իմպերիալիստների և ներքին ռեակցիայի դէմ հայ արաբ աշխատաւորների մղած պայքարին: