چکیده : | Աշխատութեան մէջ Մովսէս Խորենացու ցուցումների հիման վրայ վերականգնւում է նրա «Հայոց պատմութեան» ժամանակագրական սինքրոնիկ (համաժամանակեայ) աղիւսակը, վեր են հանւում և ուսումնասիրւում այդ աղիւսակի առանձնայատկութիւնները, ինչպէս և շեղումները՝ ստոյգ ժամանակագրութիւնից: Ցոյց է տրւում, որ վերջիններիս պատճառը թաքնւած է մասամբ Խորենացու աղբիւրների տւեալների, մասամբ էլ՝ աղբիւրների մշակման նրա ուրոյն եղանակի մէջ: Բացայայտւում են այդ եղանակի էութիւնը, Խորենացու ստեղծագործական որոշ սկզբունքները, որոնք հնարաւորութիւն են տւել նրան, չնայած իր ունեցած նիւթի մի ստւար մասի անստուգութիւնը, ստեղծելու պատմական իրականութեանը բաւականաչափ մօտ ժամանակագրական մի համարագ, որն անփոխարիններլի աղբիւր է հայ ժողովրդի պատմութեան գիտական ժամանակագրութիւնը կերտելու համար:
Աշխատութեան մէջ ցոյց է տրւում նաև, որ բացայայտւած ստեղծագործական սկզբունքները կիրառման շատ աւելի լայն շրջանակ ունեն, քան ժամանակագրական համակարգն է, և ընդգրկում են Խորենացու «Հայոց պատմութեան» նաև այլ բնագաւառներ:
|