Ներկայ աշխատութեան առաջին գրքում, որը լոյս է տեսել 1958 թ. Քննարկւած է քաղաքների առաջացումն ու զարգացումը 9-11-րդ դարերում և քաղաքային արհեստների ու նրանց բազմաթիւ ճիւղերի զարգացումը 9-13-րդ դարերում:
Ընթերցողների ուշադրութեանը յանձնւող երկրորդ գրքում մեր ուսումնասիրութեան առարկան հանդիսանում է ապրանքային արտադրութեան , առևտրի և դրամական շրջանառութեան զարգացումը 9-13-րդ դարերում, քաղաքների հետագայ վերելքը 12-րդ և 13-րդ դ. Առաջին երրորդում, նրանց ներքին կեանքը, սոցիալական կառուցւածքը, արհեստագործական եղբայրութիւնների, ինչպէս և քաղաքային վարչութեան և ինքնաւարութեան առաջացման հարցերը, բնակչութեան կեղեքւածութիւնը և սոցիալական պայքարի սրւելը, այդ պայքարի բնոյթը և, վերջապէս, քաղաքների անկումը մոնղոլական տիրապետութեան ժամանակաշրջանում: