Գիրքը նւիրւած է XIX դարի 70—90-ական թւականների արևմտահայ դեմոկրատական մտքի նշանաւոր գործիչ Ռեթեոս Պերպերեանի տեսական ժառանգութեան ուսումնասիրութեանը: Տրւում է նրա հասարակական-քաղաքական, փիլիսոփայական և բարոյագիտական հայացքների քննադատական վերլուծութիւնը: Առանձնապէս ուշադրութիւն է դարձնում գաղափարական այն ազդեցութեանը, որ ունեցել է Միքայէլ Նալբանդեանը Ռ. Պերպերեանի լուսաւորչական հայացքների ձևաւորման, ինչպէս նաև հայ ժողովրդի՝ օտար բռնակալների դէմ պայքարելու դիրքորոշման վրայ: Գրքի հաւելւածում տրւում է Ռ. Պերպերեանի հիմնական փիլիսոփայական աշխատութեան տեքստը:
Մենագրութիւնը հասցեագրւում է հայ փիլիսոփայութեան պատմութեան մասնագէտներին, ինչպէս նաև հայագիտութեամբ հետաքրքրւողներին