«Ուրւագիծ արևմտահայ թատրոնի պատմութեան» այս վերջին հատորն ընդգրկում է հայ թատրոնի զարգացման այն ժամանակահատւածը (1908-1922), երբ ժամանակաւորապէս աշխոյժացել էր հայկական տեղական թատերախմբի (Պենկլեան, Մնակեան) գործունէութիւնը: Լուսաբանւում է Աբելեան, Արմէնեան, Զարիֆեան արևելահայ թատերախմբերի դերը, ինչպէս նաև արևմտահայ գաւառական թատրոնների զարգացման պատմութիւնը (Վան, Կարին, Երզնկա և այլն): Խօսում է հետպատերազմեան տարինների (1919-1922) արևմտահայ թատրոնի, ֆելեկեան, կովկասահայ դրամաօպերետային և Պոլսի հայ դրամատիկ թատերախմբի գործունէութեան մասին: