Ժողովածուի մէջ ընդգրկւած են ցարդ չհրապարակւած և մասամբ էլ հրապարակւած նիւթեր, որոնք լուսաբանում են XVIII դ. 90-ական թւականներին Արևելեան Անդրկովկասում տիրող քաղաքական իրավիճակը և ճշմարտացի պատմում Աղա Մուհամմադ խանի 1795—1797 թթ. Աւերիչ արշաւանքների ու դրանց հետևանքով Արևելեան Հայաստանում և Արևելեան Վրաստանում ստեղծւած ծանր կացութեան մասին: Ներկայացւող վաւերագրերը միժամանակ հայ և վրաց ժողովուրդների անխախտ եղբայրութեան և նրանց ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշման պերճախօս վկայութիւնն են :
Ժողովածուն հասցեագրւում է պատմաբաներին, բանասերներին և Անդրկովկասի ժողովուրդների պատմութեամբ հետաքրքրվողներին: