Աշխատութիւնը նւիրւած է ժամանակակից հայերէնի ուղղախօսութեանը: Ուսումնասիրութիւնը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում քննարկւում են ուղղախօսութեան տեսութեան հարցեր, տրւում է հայոց լեզւի գրական արտասանութեան կազմաւորման համառոտ ակնարկ , ցոյց են տրւում այն տեղաշարժերը , որոնք կատարւել են հայոց լեզւի զարգացման վերջին 50 տարիների ընթացքում, բացայայտւում են արտասանութեան մէջ առաջացած նոր առանձնահատկութիւններըն ու միտումները, նշւում են գրական արտասանութիւնից կատարւող շեղումները և այլն: Երկրորդ մասում տրւում է ժամանակակից հայերէնի գրական արտասանութեան համակողմանի նկարագրութիւնը: