Ջոն Գոլսուորդին (1867-1933) անգլիացի խոշորագոյն վիպասաններից է, նաեւ թատերագիր ու բանաստեղծ: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Ֆորսայթների պատմութիւնը» հռչակաւոր վիպաշարը՝ դասական դարձած մի գլուխգործոց, էպիկական լայնաշունչ մի կտաւ, ուր պատկերւած է «միջին դասի վերնախաւին» պատկանող Ֆորսայթների գերդաստանի բարգաւաճման եւ անկման պատմութիւնը, որը ընդգրկում է կէս դար ու երեք սերունդ:
Վիպաշարը բաղկացած է վեց վէպից: Այս հատորում, որով աւարտւում է ամբողջ վիպաշարի հայերէն թարգմանութիւնը, ամփոփւած է «ժամանակակից կատակերգութիւն» տրիլոգիայի վերջին՝ «Կարապի երգ» վէպը: