Ներկայ հատորն ունի չորս մաս. ա. վաստակաշատ ձեռագրագէտ-բանասէր Օննիկ Եգանեանի՝ գիտական մամուլում տպագրւած այն ձօդւածները, որոնք վերաբերւում են Մաշտոցեան Մատենադարան մտած ձեռագրական փոքր հաւաքածուների ամբողջական եւ առանձին միաւորների ճշգրտման հարցերին . բ. ցուցակ Յարութիւն Հազարեան Կեսարացու հայերէն ձեռագրերի հաւաքածուի՝ Մաշտոցեան Մատենադարան չեկած միաւորների (յաւելւածով, որ վերաբերում է 1985 թ. նոյն հաւաքածուի՝ աճուրդով վաճառւած մասին). գ. առարկայական ցանկ Մաշտոցեան Մատենադարանի ձեռագիր պատառիկների, դ. համառօտ ցուցակ Մաշտոցեան Մատենադարանի ժապաւինաձեւ հմայիլների:
Նախատեսւած է միջնադարեան հայերէն սկզբնաղբիւրների, ընդհանրապէս ձեռագրերի եւ մասնաւորապէս՝ Մաշտոցեան Մատենադարանի հաւաքածուի գոյացման խնդիրներով հետաքրքրւող գիտնականների, մտաւորականների եւ ուսանողութեան համար: