Գիրքը նւիրւած է հայ մշակոյթի զարգացման գործում հսկայական դեր ունեցած պատմական Հայաստանի Բարձր Հայք նահանգի գրքարւեստի ԺԱ.-ԺԴ. դդ. յուշարձանների ուսումնասիրութեանը: Հեղինակը բացայայտել է Բարձր Հայքի գրչութեան եւ մանրանկարչութեան դպրոցի ակունքները, ձեռագիր մատեանների ձեւաւորման եւ հարդարման օրինաչափութիւնները, այս դպրոցի կապերն ու փոխազդեցութիւնները հայ գրքարւեստի այլ կենտրոնների՝ Գլաձորի, Տաթեւի համալսարանների, Կիլիկիայի, Ղրիմի դպրոցների եւ բիւզանդական Պալեոլոգեան արւեստի հետ:
Գիրքը հասցէագրւած է միջնադարեան հայ արւեստի հարցերով զբաղւող մասնագէտներին, հայագէտներին, պատմաբաններին, բիւզանդագէտներին, ինչպէս նաեւ Հայաստանի արւեստի պատմութեամբ հետաքրքրւող ընթերցասէր հասարակութեանը: