«Յայսմաւուրք» ժողովածուն հայ եկեղեցու ծիսական գրքերից մէկն է: Այն պարունակում է տարւայ հիւրաքանչիւր օրը նահատակւած կամ ննջած սրբերի համառօտ վկայութիւններն ու վարքերը, ինչպէս նաեւ տերունական տօների մասին յօդւածներ, եւ նախատեսւած է եկեղեցում, ժամերգութիւններից առաջ կամ յետոյ, համաձայն սովորութեան, ամէնօրեայ ընթերցումների համար: