Հատորում ամփոփւած են Յունաստանում գտնւող Գալֆայեան ընտանիքին պատկանող մշակութային արժէքների հաւաքածոյի արձանագիր իրերը: Առաջին անգամ հրատարակւող 180-ից աւելի արձանագիր իրերն ու նրանց արձանագրութիւնները, 730-ից աւելի լուսանկարներն ու գրչանկարները կարեւոր նշանակութիւն ունեն հայկական կիրառական արւեստի XVI-XIX դդ. մշակոյթի պատմութեան ուսումնասիրման համար:
Արձանագիր իրերից զատ՝ հատորը համալրւած է նաեւ բազմաթիւ իրերի ու առարկայների վերատպութիւններով, որոնք եւս առաջին անգամ են ներկայացւում հայագիտութեանը:
Նախատեսւած է հայ ժողովրդի մշակոյթի ու արւեստի պատմութեամբ զբաղւող մասնագէտների եւ ընթերցող լայն շրջանակների համար: