Աշխատութեան մէջ ներկայացւած է հայ նշանաւոր նկարիչ Արշակ Ֆեթւաճեանի կեանքը եւ գործունէութիւնը: Աշխատութեան հիմնական նպատակն է ըստ ամենայնի լուսաբանել մօռացութեան մատնւած ազգային մեծ արւեստագէտի գեղագիտական ժառանգութիւնը եւ ցոյց տալ նրա կատարած նշանակալից դերը հայ գեղանկարչութեան եւ արւեստագիտութեան զարգացման գործում: Գիրքը նախատեսւած է տարրական դպրոցների բարձր դասարանների աշակերտների, համալսարանների ուսանողների, արւեստաբանների, հայ մշակոյթի պատմաբանների, արւեստասէրների եւ ընթերցողների լայն շրջանակների համար: