Հատորն ընդգրկում է Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմութիւնը (III—XI դդ.): Արտացոլւած են ստրկատիրական յարաբերութիւնների քայքայման ու անկման պատմութիւնը, ֆեոդալական յարաբերութիւնների յաղթանակն ու տիրապետութիւնը:
Լուսաբանւում են Արշակունիների թագաւորութեան շրջանը, պարսկաբիւզանդական և արաբական տիրապետութիւնը, տւեալ ժամանակաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կեանքը: Քննութեան են առնւած օտար նւաճողների քաղաքականութիւնը և նրա կործանարար հետևանքները հայ ժողովրդի համար, նրա դարաւոր ազգային-ազատագրական պայքարը օտար նւաճողների դէմ:
Առանձին բաժին է նւիրւած հայ ժողովրդի մշակոյթի պատմութեանը՝ հայոց գրերի ստեղծմանը, գիտութեանը, արւեստին:
مندرجات
Բաժին Ա - Հայաստանը ֆեոդալական հարաբերութիւնների ձեւաւորման ժամանակաշրջանում (III-IV) դարերում (Ս. Տ. Երեմեան)
Բաժին Բ - Հայ ժողովուրդի պայքարը սասանեան իրան եւ բիւզանդական կայսրութեան տիրապետութեան դեմ V-VII դարերում
Բաժին Գ - Հայաստան արաբական խալիֆատութեան տիրապետութեան ներքոյ եւ հայ ժողովրդի պայքարը անկախութեան համար VII-IX դարերում
Բաժին Դ - Հայ մշակոյթը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում