«Սև գիրք» նիւթերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923 թ.թ. հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ նշանաւոր օտարերկրացի դիւանագէտների, պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելոյթները, յօդւածները թուրհական ոճիրների և հայոց ցեղասպանութեան մասին: Նիւթերի զգալի մասը հայերէն լոյս է տեսնում առաջին անգամ:
Գիրքը հասցէագրւած է պատմաբաններին, քաղաքագէտներին, ցեղասպանագէտներին և ընթերցող լայն հանրութեանը:
2011-2012-ին գիրքը լոյս կտեսնի նաև ռուսերէն և անգլերէն: