Մենագրութիւնը նւիրւած է Հայոց Պատմութեան կարեւորագոյն շրջանների մէկի՝ Արցախի մելիքութիւնների պատմութեանը: Աշխատութեան մէջ արխիւային նորայայտ նիւթերի, վիմագրերի եւ պատմագիտական գրականութեան հիման վրայ քննարկւած են Արցախի մելիքների իրաւասութիւնների եւ պարտականութիւնների հետ կապւած հարցերը , ինչպէս նաև ներկայացւած է այնտեղ իշխող մելիքական տների տոհմաբանութիւնը: Գրքում ցոյց է տրւած Հայոց իշխանութեան շարունակականութիւնը Արցախում՝ ընդհուպ մինչև այդ երկրամասի միաւորումը Ռուսաստանին:
Աշխատութեան հաւելւած ում զետեղւած 50 փաստաթղթերը, որոնց մեծ մասը հրատարակւում է առաջին անգամ, նոր լոյս են սփռում Արցախի մելիքութիւնների պատմութեան մի շարք հիմնահարցերի վրայ:
Գիրքը նախատեսւած է մասնագէտ-պատմաբանների և ընթերցող լայն հասարակութեան համար: