«Դսեղը» Հայաստանի գողտրիկ անկիւններից մէկի պատմութեան և հոգևոր արժեքների մասին է: Այն մեր հիշողութիւնն ամուր պահող, ազգային ոգին գալիք սերունդներին փոխանցող մի յիւրահատուկ կամուրջ է:
Գիրքը կարող է օգտակար լինել պատմաբաններին, ազգագրագետներին, բանասեր-բանագետներին, լեզվաբաններին, ինչպես նաև ընթերցասեր հանրութեանը:
«Յովհաննէս Աբելեան» յօդւածների ժողովածուի մէջ մտնում են տարբեր տարինների գրած յօդւածներ, որոնք համակողմանի լոյս են սփռում Մեծ ֆերասանի գործունէութեան առանձին հարցերի լուսաբանութեան վրայ: Գիրքը կարող է օգտակար լինել Աբելեանի կեանքն ու գործունէութիւնն ուսումնասիրոյղների և հայ թատրոնի պատմութեամբ հետաքրքրւողների համար
Հայերէնի հոլովները և մտքի կինետիկան փորձում է ,առաջին անգամ հայաստանում, բացատրել հոլովային երևութիւները և գործառութիւները ճանաչողական քերականութեան սահմաններում: Նոր մեթոդների հիման վրայ, և առանց անտեսելու հայկական դասական քերականական միտքը, պարզաբանւած են հոլովին վերաբերւող բազմաթիւ հարցեր:
Պետրոս Ադամեանի «Շեքսպիր և իւր Համլեթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները» գրքի (1887) ստեղծման պատմութեանը նւիրւած այս աշխատանքը գրւել է 1985-ին, «Շեքսպիրական» տարեգրքի համար: Գրքում շոշափւում է երեք հարց.
ա) Շեքսպիրին ծանօթանալու նախադրեանները,
բ) «Համլեթի» ստեղծման պատմութիւնը,
գ) «Համլեթի» արձագանքներն ու գնահատութիւնները, հարցեր, որոնք կարող են օգտակար լինել Շեքսպիրի, Ադամեանի և հայ գրական-թատերական կեանքի պատմութեամբ հետաքրքրողներին:
Սոյն ժողովածուն բաղկացած է նախաբանից, երեք մասերից, ամփոփումից և հեղինակի համառօտ կենսագրականից: Գիրքը ներառում է 119 յօդւած, որոնք գրւել են 2006-2011 թթ. ընկած ժամանակահատւածում:
Աշխատութիւնը իւրօրինակ ուղեցոյց է Հայկական հարցով զբաղւող տարբեր մասնագէտների (թուրքագէտներ, արևելագէտներ, դիւանագէտներ, միջազնայնագէտներ, պատմաբաններ, քաղաքագէտներ և այլք), ինչպէս նաև նոյն հարցով հետաքրքրւող լայն հասարակութեան համար: