Հանրամատչելի ձևով և համառոտակի ներկայացվում է սփյուռքի ամենահնագույն և ամենաաչքի ընկնող գաղթօջախի՝ Նոր Ջուղայի պատմությունը, նրա հիմնադրման օրվանից մինչև նոր ժամանակները: Համակողամանի կերպով բացահայտվում է նրա դերը և առաքելությունը հայության կյանքում որպես մշակույթի, կրթության, գիտության, տնտեսական գործունէության և հասարակական մտքի ամենանշանավոր կենտրոններից մեկի: Ցույց է տրվում, որ գոյության չորս հարյուր տարիների ընթացքում Նոր Ջուղան առհասարակ իր անջնջելի հետքն է թողել հայ ժողովրդի պատմական կյանքի զարգացման ողջ ընթացքի, այդ թվում նաև նրա քաղաքական ինքնագիտակցության հասունացման և վերելքի վրա: Մասնավորապես XVII դարում բուն Հայաստանում տիրապետող համատարած ավերի, տնտեսական քայքայման, մտավոր աղքատացման պայմաններում Նոր Ջուղան դաձել է տնտեսական ծաղկման և հոգևոր- մշակութային վերածնության մի կղզյակ: Նախետեսված է մասնագիտների, ուսանողության և ընթերցող լայն շրջանների հաար