Վաստակաշատ հայագէտ, աստւածաբանութեան լիցենցիատ, փիլիսոփայական եւ բանասիրական գիտութիւնների դոկտոր, գիտութեան վաստակաւոր գործիչ Երւանդ Տէր Մինասեանի «Հայոց եկեղեցին» ձեռնարկը գիտատեսական եւ եկեղեցաբանական մօտեցումների ներդաշնակ զուգորդութեամբ ներկայացնում է Առաքելական շրջանից մինչեւ 1970-ականներն ընկած ժամանակաշրջանի հայ եկեղեցու պատմութիւնը:
Իբրեւ լրացուցիչ ուսումնական ձեռնարկ այն հասցէագրւում է ուսանողութեանը եւ հայ եկեղեցու պատմութեամբ հետաքրքրւող ընթերցող լայն հանրութեանը: