Մենագրութեան մէջ քննւած են Կիլիկիային վերաբերող հունական առասպելները, երկրամասի աշխարհագրական դիրքն ու ճանապարհները, տարածաշրջանով անցած նշանաւոր զօրավարների երթուղիները: Միջերկրածովեան այս գողտրիկ տարածքի պատմութիւնը շարադրւած է հունական գաղութատիրութեան, Հռոմէական, Բիւզանդական եւ Օսմանեան կայսրութիւնների, խաչակրաց պետութիւնների եւ մուսուլմանական արեւելքի պատմութեան լայն ետնախորքի վրայ: Հեղինակն առանձնակի սիրով է անդրադարձել երկրամասում հայկական պետականութեան եւ հայ ազգաբնակչութեան խաղացած դերին: