Ֆոլկմար Գանցհորնի այս հիմնարար մենագրութեան մէջ ըստ ամենայնի քննութեան է առնւում արեւելեան գորգի ծագման եւ զարգացման պատմութիւնը: Պատմական, մատենագրական հարուստ նիւթի, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր թանգարանների, մասնաւոր հաւաքածուներում պահւող հնագոյն նմուշների համադիր մասնագիտական քննութեամբ ամրագրւում է այն տեսակետը, որ արեւելեան գորգի բոլոր զարդաձեւերն ու հորինւածքային մոտիւները սերում են հայկական մշակութատարածքից: Հեղինակը վեր է հանում հայկական գորգի գաղափարական ու գեղարւեստական ինքնութեան առանձնայատկութիւնները: Գիրքը նախատեսւած է Հայաստանի պատմութեամբ, մշակոյթով, արւեստով զբաղւող մասնագէտների եւ ընթերցողների լայն շրջանակի համար: