Ժողովածուն ընդգրկում է ֆրանսիացի պատմաբան, Մոնպելիէի Պոլ Վալէրի համալսարանի դասախօս, մերձաւոր Արևելքի երկրների միջնադարեան պատմութեան մասնագէտ Մարի-Աննա Շևալիէի չորս յօդւած, որոնցից երեքը նւիրւած են Կիլիկեան Հայաստանի և հոգևորասպետական միաբանութիւնների փոխյարաբերութիւնների պատմութեանը, իսկ մէկը՝ դրանց ընկալմանն Արևելքի քրիստոնեանների կողմից: Հեղինակի որոշ դրոյթներ, ատարակոյս, սակարկելի են: Այդուհանդերձ, հաշւի առնելով յօդւածներում պարունակւած փաստագրական հարուստ նիւթի կարևորութիւնը նպատակահարմար ենք գտնում դրանց ներկայացնել հայրենական պատմաբաններին: