Բառարանն այս բնագաւառի առաջին ստվարածաւալ աշխատանքն է հայ իրականութիւնում: Այն ընդգրկում է XVI դարից մինչև մեր օրերը լոյս տեսած հայոց և օտար ( 17 լեզւով) պարբերական մամուլում և գրականութեան մէջ հանդես եկած աւելի քան 8000 հայ հեղինակի 25,000 ծածկանուն: Բառարանն առատ նիւթ է տալիս պարբերական մամուլի և տպագիր գրականութեան, նրանց հրատարակութեան վայրերի, ինչպէս նաև հեղինակների կենսագրական առանձին տվեալների մասին: