چکیده : | Աստւածաշնչում ասւում է, որ Աստւած մարդուն ստեղծել է ըստ իր պատկերի և նմանութեան: Գիտութիւնն աստւածաբաններին ստիպեց մարդու ծագմանը վերաբերւող մի ամբողջ շարք հարցերում նահանջել: Նոյնիսկ Հռոմի պապն ընդունեց, որ մարդու մամինը կարող է առաջանալ բնական ճանապարհով, ինչպէս այդ ապացուցւած է գիտութեամբ: Սակայն լրիւ հրաժարւել Աստւածաշնչի այն առասպելից, թէ մարդը աստւածային ստեղծագործութիւն է, եկեղեցականները չեն կարողանում նոյնիսկ մեր ժամանակ:
Ինչպէս և երբ են երևան եկել առաջին մարդիկ: Ինչպէս են առաջացել մարդկային կոլեկտիւը և հասարակութիւնը: Ինչպէս են մարդկանց մօտ գոյացել բանականութիւնը, հոգեբանութիւնը, հոգեկան կեանքը, բարոյական նորմաները, այն բոլորը, ինչ հաւատացեալները համարում են հոգու դրսևորում, որ իբր առաջացել են Աստծոյ շնչառութիւնից: Այդ բոլոր և շատ ուրիշ հարցերի պատասխանները գիտութիւնն ստացել է եկեղեցականների դէմ մղած երկարատև ու դաժան պայքարում: Այդ պայքարի և դրա արդիւնքների մասին է պատմում հեղինակը, որը սովետական երիտասարդ գիտնական է, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու, Մոսկւայի բուհերից մէկի դասախօս:
Գիրքը հետաքրքիր կլինի ընթերցողների լայն շրջանի համար:
|