Տիգրան Դրամփեանը երկար տարիների զբաղւել է գերմանա-ֆաշիստական զաւթիչների դէմ մարտնչած սփիւռքահայ հերոսների կեանքի ու նրանց գործունէութեան ուսումնասիրութեամբ:
«Արեան գնով» գրքոյկը նւիրւած է սփիւռքահայ բանաստեղծ և հերոս Միսաք Մանուշեանին, նրա խմբի գործունէութեանը, որոնք հայրենական մեծ պատերազմի տարիներին կռւի ելան Ֆրանսիա ներխուժած գերմանա-ֆաշիստական հրոսակների դէմ:
Այս փոքրիկ գրքոյկը պատմում է նրանց կատարած սխրագործութիւնների մասին:
Միսաք Մանուշեանի գլխաւորւած «Ստալինգրատ» խումբը, որ բաղկացած էր տարբեր ազգութիւնների ներկայացուցիչներից, կռւեց յանուն ֆրանսիական ժողովրդի և մինչև վերջին մարդը մահւան դատապարտւեց արիւնարբու ֆաշիստների կողմից:
Ֆրանսիական ժողովուրդը բարձր գնահատեց անձնազոհ հերոսների յիշատակը:
Փարիզի փողոցներից մէկը կոչւում է խմբի ղեկավար Միսաք Մանուշեանի անունով, մի ուրիշ փողոց էլ խմբի անունով՝ «Ստալինգրատ»: