Սարգիս Թորոսեան յուշագրութիւնը ներկայացնում է Առաջին աշխարահամարտի թոհուբոհով անցած օսմանեան բանակի հայազգի սպայի ոդիսականը: Դէպքերի եւ դէմքերի անսպասելի անցումները, ցեղասպանութեան պատմութիւնը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսեանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ յուշագրութիւն, որի ընթերցումն անջնջելի տպաւորութիւններ է թողնում:
Նախատեսւած է ընթերցողների լայն շրջանակի համար:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացւում 1913-1916 թթ. Օսմանեան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի յուշերի արեւելահայերէն ձուշագրութիւնը: Այս յուշագրութիւնը եզակի սկզբնաղբիւրի նշանակութիւն ունի Հայոց Ցեղասպանութեան պատմութեան, ի մասնաւորի՝ թուրքական պետութեան կողմից այդ նպատակադրւած եւ ծրագրւած հանցագործութեան ծալքերը բացայայտելու, ժամանակի թրքական հանցաւոր վարչակարգի մտայնութիւնների բացայայտման եւ ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս յուշագրութիւնը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացւած փաստերն ու վկայութիւններն անհերքելիօրէն ապացուցում են ցեղասպանութեան ծրագրւած եւ նպատակային իրագործւած լինելու հանգամանքը:
Գիրքը նախատեսւած է պատմաբանների, արեւելագէտների, ցեղասպանագէտների, ինչպէս նաեւ սոյն թեմայով հետաքրքրւող ընթերցողների լայն շրջանակի համար: