Բառարանն ընդգրկում է հայկական ՍՍՀ բնակավայրերի, լեռնաշղթանների, գետերի , լճերի, ինչպէս նաև արհեստական ջրանցքների անուները, աշխարհագրական Համառօտ բնութագրերը:
Բառարանն օգտակար կլինի կուսակցական, սովետական, գիտական աշխատողների, ուսաննողութեան, ինչպէս նաև ընթերցող լայն հասարակութեան համար:
« Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրութիւն» մենագրութիւնը առաջին ամփոփ աշխատանքն է նւիրւած հանրապետութեան բնական պայմանների կոմպլեքսիային բնութագրութեամբ:
Մենագրութիւնը պարունակում է հարուստ փաստական նիւթ Սովետական Հայաստանի բնութեան առանձին տարրերի (ռելիֆի, կլիմայի, ջրերի, հողա-բուսական ծածկոյթի, կենդանական աշխարհի), բնական գոտիների և ֆիզիկա-աշխարհագրական շրջանների վերաբերեալ: Նիւթը շարադրւած է սովետական աշխարհագրական գիտութեան ժամանակակից սկզբունքներով: Սոյն աշխատութիւնը Հայաստանի աշխարհագրութեանը նւիրւած մատենաշարի առաջին գիրքն է: